Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նաև երևանյան «եղանակի» մասին

Նաև երևանյան «եղանակի» մասին
21.03.2025 | 05:50

Երուսաղեմում ու Կոստանդնուպոլսում խոշոր հակակառավարական ցույցեր են:

Հայության թշնամի նեթանյահուին հռետորներից մեկը Հիտլերի հետ է համեմատել, ասում է, որ չեն ուզում նրա գլխից մազ պակասի, բայց պիտի բանտում փտի:

Հայության թշնամի էրդողանն էլ Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել է տվել, թուրքերը լցվել են փողոցներ...

...Իսկ այժմ եղանակի մասին.

Երևանում սովորական, ճահճային, անշարժ վիճակ է, ոչ մի բան էլ չի կատարվում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ